14:05   04-05-2021
ՀԱՊԿ-ն ողջունել Է Բիշքեկի եւ Դուշանբեի պայմանավորվածությունը
Թողնել մեկնաբանություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում Է սահմանի վրա իրադրության կարգավորման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի ձեռք բերած պայմանավորվածությունները: Այդ մասին մայիսի 4-ին հայտարարել Է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՀԱՊԿ-ում ողջունում են պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ ղրղզա-տաջիկական սահմանի վրա բախումների դադարեցման շուրջ, զինվորական լրացուցիչ ստորաբաժանումների հետքաշումը մարտական տեխնիկայի հետ եւ կողմերի ձգտումը՝ կարգավորելու սահմանային վիճելի հարցերը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ դաշնակցային եւ բարիդրացիական հարաբերությունների ոգով, որն ընկած Է Կազմակերպության գործունեության հիմքում»,-ասվում Է մայիսի 4-ին տարածված հաղորդագրության մեջ:

Ապրիլի 29-ին Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային շրջանների տեղական բնակիչների հակամարտությունը վերաճել Է երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Բախումները Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ տեւել Է ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել Է մոտավորապես 50 մարդ, ավելի քան 200-ը՝ տուժել: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել են հրադադարի եւ ուժերը սահմանից հետ քաշելու շուրջ, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունները վերսկսվել են: Հերթական զինադադարը ձեռք Է բերվել ապրիլի 30-ի երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները Ղրղզստանի տարածքից հեռացել են մայիսի 1-ին: Ներկայում իրադրությունը սահմանի վրա կայուն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Loading...