14:11   04-05-2021
Image Description
Կիպրոսի նախագահը անհավանական է համարել Թուրքիայի առաջարկած տարբերակը
Թողնել մեկնաբանություն

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն անդրադարձել է նախորդ շաբաթ Ժնևում ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի ու Հունաստանի երաշխավորությամբ Կիպրոսի հարցով տեղի ունեցած բանակցություններին: Անաստասիադիսի խոսքով՝ այդ բանակցություններն անարդյունք են ավարտվել Թուրքիայի ու Կիպրոսի թուրքական հատվածի առաջ քաշած լուծման տարբերակի  պատճառով, ըստ որի՝ նրանք ցանկանում են հարցը լուծել կղզում 2 առանձին պետություն (թուրքական և հունական) ստեղծելու միջոցով:

Ըստ Կիպրոսի նախագահի՝ այս տարբերակը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է և դրա կիրառման ամենափոքր հավանականությունն անգամ չի կարող լինլ:

«Մենք հերթական անգամ ականատես եղանք Թուրքիայի ապակառուցողականությանն ու նոր Օսմանյան կայսրության երազողների հանդգնությանը: Ժնևյան ոչ պաշտոնական գագաթնաժողովին Թուրքիան ու Կիպրոսի թուրքական ղեկավարներն իրենց հռետորաբանության պատճառով ևս մեկ պատմական հնարավորություն կորցրեցին: Թուրքիայի այս ցանկությունը ոչ միայն միջազգային իրավունքի խախտում է, այլ նաև մարտահրավեր է Կիպրոսի հույներին»,- ասել է Կիպրոսի նախագահը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շրջանի իրենց հայտարարություններում մերժում են Կիպրոսի հարցը դաշնային կամ համատեղ պետություն ստեղծելու կամ մեկ այլ ճանապարհով լուծելու տարբերակները՝ առաջ քաշելով Կիպրոսում 2 առանձին պետություն հիմնելու գաղափարը, փոխանցում է Ermenihaber-ը։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...