14:11   04-05-2021
Բայդենը կանխատեսել է համաճարակային իրավիճակի բարելավում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կանխատեսել է, որ մինչև ամռան վերջ կորոնավիրուսային իրավիճակը երկրում կբարելավվի, և ամերիկացիների մեծ մասն իմունիտետ ձեռք կբերի COVID-19-ի նկատմամբ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ բնակիչների ավելի քան 30 տոկոսը կասկածում է, որ պատվաստումն անհրաժեշտ է: Սակայն որպեսզի կոլեկտիվ իմունիտետ ձևավորվի, պիտի բնակչության առնվազն 80 տոկոսը պատվաստված լինի: Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ ամռան վերջին իրավիճակը բոլորովին այլ կլինի, քան հիմա է:

Նա խնդրել է բոլորին պատվաստվել այդ հիվանդության դեմ: Ապրիլի 27-ի տվյալներով՝ մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է ամերիկացիների 42.5 տոկոսը՝ 140.9 մլն մարդ, 28.9 տոկոսը՝ ավելի քան 95 մլն մարդ, անցել է պատվաստման լիարժեք կուրսը, մոտ 5 մլն մարդ առաջին դեղաչափը ստանալուց հետո հրաժարվել է հետագա պատվաստումից:

Որոշ մարդիկ վախենում են պատվաստումից, մյուսները երկրորդ անգամ չեն գնում, քանի որ կարծում են, թե մեկ դեղաչափը բավարար է: Հաճախ պատվաստման կենտրոններն իրենք են հրաժարվում երկրորդ դեղաչափի ներարկումից, քանի որ պատվաստանյութը վերջացած է լինում: Հիշեցնենք՝ ԱՄՆում 3 պատվաստանյութ է գրանցված՝ Pfizer/BioNTech, Moderna և Johnson & Johnson։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...