14:54   04-05-2021
Սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ:

«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,- տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար: «Նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց: Եվ ըստ այդմ՝ նախագծով պատժի համակարգը, ինչպես նաև հատուկ մասի հոդվածի սանկցիաները խմբագրվել են՝ ապահովելու նշված նպատակի իրականացումը»,- ասաց նա:

Loading...