18:11   06-05-2021
Ապրիլին պարենի համաշխարհային գները հասել են 2014 թվականից ի վեր առավելագույն մեծությունների
Թողնել մեկնաբանություն

Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են 11-րդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել Է շաքարի արժեքը: Ինչպես մայիսի 6-ին հայտնել Է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, ապրլին կազմել Է 120,9 կետ, ինչը 1,7 տոկոսով ավելի Է, քան մարտին, եւ 30,8 տոկոսով բարձր 2020 թվականի ցուցանիշից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Loading...