Ախթալան պետք է դառնա խորովածի համաշխարհային կենտրոն, Սարդարապատը ` տոլմայի, իսկ Սյունիքում կխուզեն տարածաշրջանի բոլոր սպիտակ ոչխարներին: Մոտավորապես նման խոստումներ են տրվում մարզերի բնակիչներին ընտրություններից առաջ: Կառավարության խոստումներն ու գործողությունները չեն համընկնում: Իրավական ամբողջ փաթեթը մնաց թղթի վրա՝ սկսած հակակոռուպցիոն հանձնաժողովից, վերջացրած ապօրինի հարստացմամբ. որևէ բան չփոխվեց: