13:04   09-05-2021
Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը մասնակցել են Մայիսի 9-ին նվիրված միջոցառմանը
Թողնել մեկնաբանություն

Հաղթանակի ու խաղաղության տոնի և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը  մայիսի 9-ին այցելել են մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ  նախագահի անունից ծաղկեպսակներ են դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ:

Բարձաստիճան պաշտոնյանները նաև ծաղիկներ են դրել Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Loading...