14:43   09-05-2021
Բրիտանիայի վարչապետն առաջարկել է հանդիպել շոտլանդացի ազգայնականների առաջնորդին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է անցկացնել գագաթնաժողով՝ նվիրված Միացյալ Թագավորության քաղաքական կառուցվածքին վերաբերող հարցերին՝ հրավիրելով Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարներին: Այդ մասին ասված է տելեգրամներում, որոնք ուղարկվել են շաբաթ երեկոյան Ուելսի առաջին նախարար Մարկ Դրեյքգֆորդին եւ Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդական ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլե Ստերջենին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես կցանկանայի հրավիրել ձեզ մասնակցել գագաթնաժողովին կառավարության եւ այլոց մասնակցությամբ քննարկելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերներն ու առաջիկա ամիսներին եւ տարիներին դրանց համատեղ արձագանքելու միջոցները,-նշված է տելեգրամներում:-Մենք բոլորս կունենանք մեր տեսակետը, եւ դրանք ոչ միշտ կհամընկնեն, սակայն ես համոզված են, որ մեկը մյուսից սովորելով՝ մենք կկարողականանք վերականգնել տնտեսությունը, ինչը համապատասխանում է այն մարդկանց շահերին, որոնց մենք ծառայում ենք:

Գրում է՝ News.am-ը:

Loading...