15:04   09-05-2021
Ահաբեկիչները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա Իդլիբ նահանգում
Թողնել մեկնաբանություն

Իդլիբ նահանգում ահաբեկիչները հարձակվել են սիրիական զորքերի դիրքերի վրա, ոչնչացվել է առնվազն 10 ահաբեկիչ: Այդ մասին շաբաթ հայտնել է Սիրիայում Հակառակորդ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ փոխծովակալ Ալեքսանդր Կարպովը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իդլիբ նահանգի Մելաջ բնակավայրի շրջանում «Հայաթ Թախրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորումից օտարազգի ահաբեկիչների շուրջ 20-հոգանոց ջոկատը հարձակվել է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական ուժերի դիրքերի վրա:  Սիրիական զինված ուժերի ստորաբաժանումները հետ են մղել ահաբեկիչներին, ոչնչացվել է առնվազն 10 ահաբեկիչ»,-ասել է նա: Նրա տվյալներով՝ ողջ մնացած ահաբեկիչները նահանջել են Ֆթիր բնակավայրի ուղղությամբ:

Loading...