16:42   09-05-2021
Ռուսաստանի Դաշնությունը ռուս դիվանագետներին վտարելու Չեխիայի վարչապետի կոչը սադրանք է որակել
Թողնել մեկնաբանություն

Չեխիան ԵՄ-ին սադրում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դիվանագիտական ճգնաժամի, հայտարարել է Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ մեկնաբանելով ռուս դիվանագետներին վտարելու մասին Չեխիայի կոչը ԵՄ երկրներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Չեխիան ԵՄ-ին սադրում է Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր դիվանագիտական ճգնաժամի: Անհիմն դեմարշը, ի նշան highly likely-շոուի հետ համերաշխության, Մոսկվայի հետ երկխոսությունը խափանելու եւս մեկ քայլ կդառնա: Հուսով եմ, որ Բրյուսելում դա գիտակցում են»,- նշել է Սլուցկին:

Loading...