ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն այսօր կանցկացնեն հանդիպում, որի ժամանակ կքննարկեն իրավիճակն Արևելյան Երուսաղեմում, որտեղ սաստկանում են բախումներն իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Այս մասին հայտնում է Reuters –ը՝ հղում անելով ԱԽ աղբյուրներին։
Հանդիպմանը նախաձեռնողներն են Թունիսը, Իռլանդիան, Չինաստանը, Էստոնիան, Ֆրանսիան, Նորվեգիան, Նիգերը, Վիետնամը, Սենթ Վինսենթ և Գրենադինները։
Հանդիպմանը ընթացքում կողմերը կքննարկեն իրադրության կայունացմանն ուղղված քայլերը քաղաքում, որի արևելյան մասում ապրիլի կեսերից լարվածությունն աճում է։
Վերջին ամենակատաղի ընդհարում տեղի է ունեղել ուրբաթ երեկոյան։ Տաճարի լեռան վրա աղոթքի ավարտից հետո պաղեստինցիները քարեր ու ճայթրուկներ էին նետել ոստիկանների ուղղությամբ, ովքեր, ի պատասխան, արձակել էին ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Տուժել էր 6 ոստիկան, մոտ 200 պաղեստինցի։
Գրում է Shantnews.am -ը: