10:58   10-05-2021
Նիգերիայում նավաբեկությունը մոտ 30 մարդու կյանք է խլել
Թողնել մեկնաբանություն

Առնվազն 28 մարդ է խեղդվել Նիգերիայի Նիգեր նահանգում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղի NAN գործակալությունը՝ հղում անելով իշխանություններին։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել նահանգի արևելյան մասում՝ Շիրոկո գետում, շաբաթ երեկոյան։ Մինչ կառամատույց հասնելը մնացել էր 50 մետր։

Նավը բախվել է ջրում հայտնված ծառի և շրջվել։ Նավում 100 մարդ է գտնվել, նրանցից 65-ին հաջողվել է փրկել, 7-ն անհետ կորած են համարվում։

Որոնողափրկարարական օպերացիան շարունակվում է։

Գրում է Shantnews.am -ը:

Loading...