11:02   10-05-2021
Աֆղանստանում երկրորդ պայթյունն է որոտացել մեկ օրում
Թողնել մեկնաբանություն

Առնվազն երկու խաղաղ բնակիչ Է զոհվել, եւս ինը տուժել Աֆղանստանի Փարվանի արեւելյան նահանգում ավտոբուսը պայթելու հետեւանքով: Մայիսի 10-ին այդ մասին հայտնել Է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Ջաբալ Սարաջի շրջանում: Տուժածների վիճակի մասին տեղեկություններ հեռուստաալիքը չի հայտնում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ առնվազն 16 մարդ Է զոհվել, եւս 41-ը վիրավորվել Աֆղանստանի Զաբուլի հարավային նահանգում ավտոբուսը պայթելու հետեւանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...