11:03   10-05-2021
Կանադայում թույլատրել են դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer»- ով
Թողնել մեկնաբանություն

Կանադայի Առողջապահության նախարարությունը թույլատրել է 12-15 տարեկան դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer» պատվաստանյութով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CBC հեռուստաընկերությանը:

Ավելի վաղ պատվաստումը թույլատրվել էր միայն 16-ից բարձր անձանց շրջանում:

Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1 մլն 249 հազար 950 է, վիրուսից առողջացել է 1 մլն 142 հազար 854, մահացել` 24 հազար 396 մարդ:

Գրում է 1in.am -ը:

Loading...