11:03   10-05-2021
Ռուսական բանակը կունենա նոր անտեսանելի ավիառումբ
Թողնել մեկնաբանություն

Ռուսական բանակը 2021թ կհամալրվի նոր՝ «Дрель» ավիառումբով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Փորձարկման արդյունքները հաստատել են «Дрель»-ի մարտունակությունը»,- ասել է նա:

2018-ի մարտին հաղորդվել էր, որ նորագույն ավիառումբը կարող է նետվել ռուսական հինգերորդ սերնդի Cy-57 կործանիչների կողմից: Նրանցով հնարավոր է հարվածներ հասցնել թիրախներին ՝ առանց թշնամու հակաօդային պաշտպանության գոտի մտնելու:

Ռումբի նախագիծը մշակվել է НПО «Базальт»-ի կողմից և նախատեսված է զրահամեքենաների, ցամաքային ռադիոտեղորոշիչ կայանների, էլեկտրակայանների կառավարման կետերի և զենիթահրթիռային համակարգերի ոչնչացման համար: Ռումբի ստեղծողների հայտարարությամբ՝ այն անտսանելի է ռադարների վրա:

Գրում է 1in.am -ը:

Loading...