12:00   10-05-2021
Image Description
Արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարվել Colonial Pipeline խողովակաշարային ընկերության աշխատանքի դադարեցումից հետո: Այդ մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արտակարգ դրությունը սահմանել Է ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարությունը: Տարածաշրջանային արտակարգ դրության ռեժիմը հայտարարվել Է Նյու Յորքում, Արկանզասում, Տեխասում, Միսիսիպիում եւ հարավային ու արեւելյան մի շարք այլ նահանգներում:

Հաղորդվում Է, որ տեղի Է ունեցել Colonial-ի խողովակաշարերի համակարգի չկանխատեսված անջատում՝ ցանցի հետ կապված խնդրի պատճառով:

Իր հերթին դա ազդել Է բենզինի եւ տարբեր տեսակի վառելանյութերի մատակարարման վրա: Ընդ որում՝ ընկերությունում հայտարարել են, որ մայիսի 7-ին ենթարկվել են կիբեռգրոհի: Ըստ գնահատումների՝ վերջին վթարի վերացման համար կարող Է պահանջվել մի քանի օր:

Loading...