20:15   10-05-2021
Մենք Շուշի անպայման կվերադառնանք, եթե վրեժը դառնա մեր ամենօրյա գործերի առանցքը
Թողնել մեկնաբանություն

Նրանք, որ ասում են՝ Արցախի թեման փակված
է, ասում եմ՝ իրենց թեման է փակված, նրանք, որ ասում են Արցախը  բեռ էր, ասում եմ ՝ իրենք են մեզ համար բեռ: Նրանք,
որ վախեցնում են մեզ պատերազմով, մեզ խաբում են, այդ մարդիկ աղերս չունեն մեր ինքնությանը,
այո, պատերազմ միայն խելագարները, խելահեղներն են ուզում, բայց այդ նույն խելագարներն
են, որ որպես այլընտրանք տեսնում են  ստորացած,
նվաստացած, անպատիվ խաղաղություն: Եթե արժանապատվություն չունես, ինչ բարեկեցիկ կյանք:
Մենք Շուշի կվերադառնանք, եթե ապրենք զոհաբերության ու վրեժի զգացումով. վրեժը պետք
է դառնա մեր ամենօրյա գործերի առանցքը: Նոր ծնվող երեխաներին պիտի կնքենք Արցախ, Վրեժ,
Շուշի անուններով մինչև այն օրը, երբ նորից կասենք մեր հաղթական խոսքը:

Loading...