16:48   01-02-2017
Ընտրություններ 1911 – Ընտրություններ 2017. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»

Եթե ինչ-որ մեկին թվում է, թե եկեղեցու առաջնորդի ընտրությունները պակաս ինտրիգային ու լարված էին անցնում` չարաչար սխալվում է: Դարասկզբին Եկեղեցին լիարժեք քաղաքական ինստիտուտ էր, իսկ Կաթողիկոսը` քաղաքական ֆիգուր: Փող, մամուլ, ազդեցություն, լոբբինգ, շահերի բախում, խմբավորումներ…
Ընտրական գործընթացն այնքան տհաճ մթնոլորտում էր անցնում, որ որոշակի պահից սկսած Թումանյանի գլխավորած «Հորիզոն» պարբերականն առհասարակ հրաժարվեց գործընթացը լուսաբանելուց: «Քաղաքացի Հովհաննես Թումանյան» հաղորդաշարի այս թողարկման ունկնդիրն ու ակնդիրը հաստատ կզարմանա, թե որքան նման էր այն ժամանակ ամենինչ մեր այսօրվա իրականությանը:

Loading...