09:56   14-05-2021
Այվազյանը Լավրովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 13-ին` օրվա առաջին կեսին, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի և լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորման անթույլատրելիությունը:

Հայաստանի և Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման շուրջ:

Loading...