10:50   14-05-2021
Խաղաղապահներն Արցախում ականազերծել են 2 115 հա տարածք և ավելի քան 650 կմ ճանապարհահատված
Թողնել մեկնաբանություն

ՌԴ ՊՆ միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ամեն օր «Բալուջա» հրաձգարանում ռուս խաղաղապահները ոչնչացնում են շուրջ 120 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 115 հա տարածք, 656 կմ ճանապարհ, 1 832 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 611 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Loading...