13:08   14-05-2021
Ժողովրդավարական երկրները պետք է ՀՀ կողքին լինեն. կանադացի սենատորի արձագանքն Ադրբեջանի գործողություններին
Թողնել մեկնաբանություն

Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը վտանգավոր ու ագրեսիվ է որակել Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սենատորը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է Հայաստանի կողքին լինեն:

«Ադրբեջանի զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ապօրինի ագրեսիվ գործողություն է, որն ընդգծում է չդադարող սպառնալիքը, որին շարունակում է առերեսվել Հայաստանի ժողովուրդը»,-նշել է սենատորը:  

Loading...