13:10   14-05-2021
6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
Թողնել մեկնաբանություն

6,1 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, որը գտնվում Է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արեւելք 71 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երեւանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում Է որպես «ավերիչ»:

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել Է 6: Kyodo գործակալությունը նշում Է, որ ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել, տաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...