13:14   14-05-2021
Իսրայելական բանակը սպասում է Գազայի վրա հարձակման հրամանին
Թողնել մեկնաբանություն

Իսրայելից ստացվում են հակասական լուրեր: Մի տեղեկատվությամբ իբր իսրայելական բանակը գիշերը մտել է Գազայի հատված, մեկ ուրիշով այդ լուրը հերքվում է: Միաժամանակ իսրայելական զորքերը պատրաստ սպասում են այդ հրամանին, իսկ ամբողջ գիշեր հրթիռակոծությունը չի դադարել: Իսրայելական կողմի տվյալով ոչնչացվել են Համասի ռազմաբազաները Գազայի հատվածում, հաղորդում է Reuters-ը: Այդ տարածքից իսրայելական բնակավայրերի ուղղությամբ երկուշաբթիից սկսած արձակվել է 1800 հրթիռ: Կարմիր մահիկի գրասենյակից հայտնել են, որ պաղեստինյան տարածքներում տուժել է մոտ 350 մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը կոչ է արել արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:

«Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և Իսրայելում: Չափից շատ անմեղ խաղաղ բնակիչներ են արդեն զոհվել: Այս հակամարտությունը կարող է միայն ուժեղացնել արմատականացումն ու ծայրահեղականությունը ողջ տարածաշրջանում»,- հայտարարել է Անտոնիո Գուտերեշը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսել է կիրակի նիստ հրավիրել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը քննարկելու համար: Միացյալ նահանգներն էլ Իսրայելի քաղաքացիների կյանքը վտանգող հրթիռակոծությունը համարել է ահաբեկչական հարձակում: Պենտագորնը միաժամանակ վստահեցրել է, որ կապահովեն Իսրայելի ռազմական գերազանցությունը, քանի որ այդ երկիրն ինքնապաշտպանության իրավունք ունի: Դա, իհարկե, չի խանգարել, որ ամերիկյան ռազմական գերատեսչությունն Իսրայելից տարհանի իր մոտ 120 աշխատակցի:

Loading...