13:16   14-05-2021
Իսրայելն իրականացրել է հակամարտության սկզբից ի վեր խոշորագույն գրոհը Գազայում արմատականների օբյեկտներին
Թողնել մեկնաբանություն

Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների օգնությամբ, որոնք չեն մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի լույս 14-ի գիշերն իրականացրել են հակամարտության ներկայիս փուլում խորշորագույն գործողությունը պաղեստինյան միջատարածքում արմատականների ռազմական թիրախների դեմ: Օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրոույցում այդ մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գիշերը 160 ինքնաթիռ միաժամանակ գրոհել Է 150 թիրախների վրա 40 րոպեի ընթացքում: Դա եղել Է խոշորագույն գործողությունը հակամարտության սկզբից ի վեր, դրան մասնակցել են ցամաքային ստորաբաժաումներ, որոնք նույնպես աշխատել են նշանակված թիրախների ուղղությամբ: Ոչ մի իսրայելացի զինվոր անցած գիշեր չի մտել Գազայի հատված: Գրոհի նպատակն Է եղել թունելների ցանցը, որոնք արմատականների կողմից օգտագործվում են փոխադրման համար եւ որպես թաքստոց Գազա քաղաքի տակ»,- ասել Է Կոնրիկուսը:

Կոնրիկուսը հայտնել Է, որ իսրայելացի զինորականների հաշվարկներով՝ պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից մայիսի 10-ից ի վեր Իսրայելի տարածք են արձակել ավելի քան 1,8 հազար հրթիռ, որոնցից 430-ն ընկել հենց պաղեստինյան միջատարածք՝ չանցնելով սահմանը: Դրա հետեւանքով Իսրայելում զովել են յոթ քաղաքացիական անձ եւ մեկ զինվորական սահմանին, հավելել Է նա: Անցած գիշեր Գազայի հատվածից հրեական պետության տարածք են արձակվել երեք ալիքի հրթներ, հավելել Է Կոնրիկուսը:

Մայիսմի 10-ից իսրայելական բանակը եւ աղեստինցի արմատականները Գազայում չեն դադարեցնում փոխհրթիռահարվածները, որոնք հետեւել են մայիսի սկզբին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ բռնկած անկարգություններին, որտեղ տուժել են հարյուրավոր պաղեստինցիներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել Է Գազայի առողջապահության նախարարությունը, մայիսի 10-ից Գազայի հատվածին չդադարող իսրայելական հարվածների զոհ Է դարձել 109 պաղեստինցի, այդ թվում 28 դեռահաս եւ 15 կին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Loading...