13:21   14-05-2021
Բայդենը կարծում է, որ Իսրայելը Գազայից հրթիռային հարձակումներին «չափազանց մեծ արձագանք» չի ցուցադրել
Թողնել մեկնաբանություն

Իսրայելն անհամաչափ պատասխան չի տալիս Գազայից հրթիռային հարվածներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մինչեւ հիմա իմ տեսածներից մեկն այն է, որ [Իսրայելի կողմից] զգալի գերարձագանք չի եղել», - ասել է Բայդենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք վարչապետ Բենյամին Նեթանյահուն բավարար քայլեր է ձեռնարկում՝ հակամարտության սրումը կանխելու համար: 

«Հարցն այն է, թե ինչպես նրանք կհասնեն այն կետին, երբ հարձակումների քանակի զգալի նվազում կնկատվի, հատկապես՝ բնակեցված տարածքների վրա հրթիռային հարվածների»,- հավելել է նա:

Նա նաեւ նշել է, որ զրուցել է Նեթանյահուի հետ՝ ավելացնելով, որ իր վարչակազմն ակտիվորեն կապի մեջ է ոչ միայն իսրայելցիների, այլ նաեւ եգիպտացիների, սաուդցիների եւ տարածաշրջանի այլ երկրների հետ:

Գրում է News.am -ը:

Loading...