13:59   14-05-2021
Լուկաշենկոն չի պատրաստվում նախագահի պաշտոնն ամբողջ լիազորություններով հանձնել իր հաջորդին
Թողնել մեկնաբանություն

Նախագահի պաշտոնը թողնելուց առաջ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն նախատեսել է փոփոխություններ կատարել սահմանադրությունում, որոնք կսահմանափակեն նախագահի որոշ լիազորություններ:

Խոսքը վերաբերում է նախագահի օրենսդրական գործառույթին. նախագահը չի կարողանա օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակել, գրում է РИА Новости-ն: Դա վերաբերում է նաև նախագահի նախաձեռնությամբ կամ կառավարության առաջարկով՝ օրենքի ուժ ունեցող ժամանակավոր հրամանագրերին: Այս մասին հայտարարել է հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահը:

Նոր նախաձեռնությունը նախատեսում է նաև ընդլայնել վարչապետի լիազորությունները Բելառուսում, մասնավորապես` ամրապնդել նրա դերը կառավարության ձևավորման հարցում և բյուջետային ոլորտում:

Սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովը կազմված է 36 մարդուց, որոնք պետք է  պետության ղեկավարին առաջարկները ներկայացնեն մինչև օգոստոսի 1-ը: Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի կդրվի 2022 թվականի սկզբին, իսկ հիմնական օրենքի նախագիծը կպատրաստվի 2021 թվականի վերջին:

Loading...