15:00   14-05-2021
Սևանա լճից դուրս են բերվել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանցեր
Թողնել մեկնաբանություն

«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը շարունակում է հատուկ հերթապահություն իրականացրել Սևանա լճի վրա։
 
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի ներկայացուցիչները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերել մանրաձուկ որսալու 25 և խեցգետին որսալու 19 ապօրինի ցանց:
 
Ցանցերն առգրավվում և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
 
Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Հսկողության տարատեսակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Loading...