15:03   14-05-2021
Պուտինը օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ
Թողնել մեկնաբանություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ օպերատիվ հանդիպում կանցկացնի ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ, ինչպես նաև կունենա մի քանի այլ հանդիպումներ ու  խորհրդակցություններ: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այսօր նախագահի մոտ աշխատանքային հանդիպումների օր է, և օրվա կեսին ԱԽ մշտական անդամների հետ հանդիպում տեղի կունենա: Համապատասխանաբար, օրակարգում եղած թեմաների մասին կտեղեկացնենք ձեզ»,-ասել է նա:

Պեսկովը հստակեցրել է, որ Պուտինն աշխատում է Նովո-Օգարևոյում, և հիշատակել է այն մասին, որ ռուս ղեկավարն ավելի վաղ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:


Գրում է Shantnews.am -ը:

Loading...