15:04   14-05-2021
Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով
Թողնել մեկնաբանություն

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել սահմանային իրավիճակի հետ կապված: Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը: Նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերի իրագործման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։


Գրում է Shantnews.am -ը:

Loading...