17:35   14-05-2021 Image Description
ԱԺ-ն սահմանային իրավիճակի հարցով արտահերթ նիստ կգումարի
Թողնել մեկնաբանություն

 ՀՀ ազգային ժողովը մայիսի 14-ին ժամը 18:00-ին արտահերթ նիստ կգումարի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից՝ խորհուրդը համաձայնություն է տվել նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝ հաշվի առնելով Սյունիքում, Գեղարքունիքում և ՀՀ սահմանամերձ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Ստորագրահավաքին հավաքվել էին անհրաժեշտ թվով ստորագրություններ:

Loading...