17:56   14-05-2021
Նիկոլ Փաշինյանը դիմել է Պուտինին՝ ռազմական օգնության հարցով. ԱԺ փոխնախագահ
Թողնել մեկնաբանություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխօգնության եւ փոխհամագործակցության պայմանագրի շրջանակներում ռազմական օգնության հարցով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Բացի այդ, այս պահին նաեւ փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ համապատասխան խողովակներով, պաշտոնապես դիմել ենք ՀԱՊԿ-ին, քանի որ սա ՀԱՊԿ տարածք է նաեւ»,- ասաց նա։

Loading...