Խափանման միջոցի մասով դատարանի կայացրած որոշման հետ ունենք սկզբունքային անհամաձայնություն, որովհետեւ չի կարող վարույթն իրականացնող մարմնի մոտ լինել մտահոգություն, որ ՀՀ երրորդ նախագահը կարող է կատարել մի արարք, որը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նշենք, որ այսօր դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Մակինյանը հայտնեց, որ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը։