18:22   14-05-2021
Վրաստանի ընդդիմությունը չեղարկել է հանրահավաքը, իշխող կուսակցությունը դա համարել է պարտություն
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արձագանքել է մայիսի 15-ին բողոքի ցույցը չեղարկելու ընդդիմության որոշմանը, գրում է Aliq-ը: Նախօրեին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան հայտարարել էր, որ հանրահավաք անցկացնելու նպատակահարմարություն այլևս չկա: «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն էլ ակցիայի չեղարկումը համարել է ընդդիմության վերջնական պարտության արդյունք:

«Ակնհայտ է, որ ընդդիմությունն այս պայքարում պարտություն է կրել` արհեստական ճգնաժամ սարքելով, սաբոտաժով, և մենք ի սկզբանե ասել էինք, որ ստիպված են լինելու չեղարկել մայիսի 15-ի ակցիան»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի քաղաքական դաշտում այժմ քննարկվում է այն հարցը, թե արդյոք «Միացյալ ազգային շարժումը» կմտնի խորհրդարան: Որոշ քաղաքական գործիչներ կողմ են դրան, մյուսները՝ ոչ:

Loading...