18:28   14-05-2021
Image Description
Դեկանները և տնօրենները չեն մասնակցի ՍԴ–ում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին
Թողնել մեկնաբանություն

ԵՊՀ դեկանները եւ տնօրենները հայտնում են, որ հրաժարվում են մասնակցել Սահմանադրական դատարանում վիճարկվող որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացին: Այս մասին հայտարարություն է տարածվել ԵՊՀ պաշտոնական կայքում, որն ուղղված է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին։

«Վերահաստատելով մեր համոզմունքը կառավարության 2021 թ. մայիսի 4-ի 704-Ն որոշման եւ դրա իրագործմանն ուղղված` լիազոր մարմնի գործողությունների հակասահմանադրական ու հակաօրինական լինելու մասին, որն արտահայտվել է ԵՊՀ գիտական խորհրդի մայիսի 6-ի հայտարարությամբ, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ որոշումը ԵՊՀ գիտական խորհրդի դիմումի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վիճարկել է Սահմանադրական դատարանում, հրաժարվում ենք մասնակցելուց նշված որոշման հիման վրա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման ապօրինի գործընթացին»,– ասվում է հայտարարության մեջ։

Կից ներկայացնում ենք հայտարարությանը միացած դեկաններին ու տնօրեններին.

Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ                      դեկան Մարատ Գրիգորյան

Աստվածաբանության ֆակուլտետ                 դեկան  Անուշավան

եպիսկոպոս Ժամկոչյան

Արեւելագիտության ֆակուլտետ                      դեկան Ռուբեն Մելքոնյան

Եվրոպականլեզուներիեւհաղորդակցությանֆակուլտետ                դեկան Գեւորգ Բարսեղյան

Ժուռնալիստիկայի ֆակուլտետ                          դեկան Նաղաշ Մարտիրոսյան

Իրավագիտության ֆակուլտետ                        դեկան Գագիկ Ղազինյան

Հայ բանասիրության ֆակուլտետ                    դեկան Արծրուն Ավագյան

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ                   դեկան Գեղամ Պետրոսյան

Պատմության ֆակուլտետ                    դեկան Էդիկ Մինասյան

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ                             դեկան Խաչատուր Ներկարարյան

Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետ                              դեկան Հայկ Սարգսյան

Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ                              դեկան Ալեքսան Բաղդասարյան

Քիմիայի ֆակուլտետ                դեկան Տարիել Ղոչիկյան

Ֆարմացիայի ինստիտուտ                    տնօրեն Աշոտ Սաղյան

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ                          տնօրեն Արամ Սիմոնյան

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն                  տնօրեն Արթուր Ղազինյան

Մանկավարժությանեւկրթությանզարգացմանկենտրոն                 տնօրեն Նազիկ Հարությունյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոն                      տնօրեն Սամվել Շուքուրյա

Loading...