20:30   14-05-2021
ՀՀ ՊՆ-ն հայտնում է ժամկետային զինծառայողի մահվան մասին
Թողնել մեկնաբանություն

Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում (ծնվ. 2002թ. 2020-1 զորակոչ, ԶԶՀԾ Արարատի ՄՏՍ)։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

Կատարվում է քննություն:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading...