18:39   08-02-2017
Ընտրակեղծարարը մեր կյանքի ապականությունից ծնված հարազատ որդն է. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»
Թողնել մեկնաբանություն

Հովհաննես Թումանյանի հետևյալ տողերը վերաբերում էին 1911 թվականի Կաթողիկոսական ընտրությունների ժամանակ աչքի ընկածներին.
«Ով է մտցրել մեր մեջ կեղծիքն ու ստորությունը: Դրանք մեր միջից են դուրս գալիս՝ հայկական մթնոլորտից վիժված թերուս համբակներ: Մարդ կանգնում և ակամայից հարց է տալիս ինքն իրեն՝ «ինչու՞ և ինչպե՞ս է մեր մեջ ապրում այս զզվելի տիպը: Արդյո՞ք մեր կյանքում գոյության իրավունք ունի սա: Եվ գալիս ենք այն տխուր եզրակացության, որ այո՝ իրավունք ունի: Սա մեր կյանքի ապականությունից ծնված հարազատ որդն է, և հասարակությունը տարիների ընթացքում, հասու լինելով սրա բոլոր ստերին, կեղծիքներին հայհոյանքներին, զրպարտություններին, ոչ միայն տակավին տանում է դրան, այլև արտադրում դրա նման նորերը»»: Վստահ ենք՝ ոչ ոք չի առարկի, որ այդ տողերը վերաբերում են նաև մեր ժամանակների բոլոր ընտրակեղծարարներին, ընտրակաշառք բաժանող-ստացողներին, պատվիրված նյութեր գրողներին և տարածողներին ու կուսակցությունից կուսակցություն վազվզող անհասկանալի կերպարներին:

Loading...