14:15   15-05-2021
Կանադան մտահոգված է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներխուժելու փաստով. Գարնոն հորդորում է բանակցել կարգավորման ուղղությամբ
Թողնել մեկնաբանություն

Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրավիճակին:

«Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի, Հայաստանի տարածք ներխուժելու մասին հաղորդագրություններով: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը, շարունակել բանակցել մշտական և խաղաղ կարգավորման համար: Բոլոր այն գործողությունները, որոնք կարող են խաթարել հրադադարի ռեժիմը և սրել լարվածությունը, պետք է դադարեցվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Կանադայի ԱԳ նախարարը: 

Loading...