15:16   15-05-2021
Պակիստանում բեռնատարն ընկել է ջրանցքը. 7 երեխա մահացել է
Թողնել մեկնաբանություն

Պակիստանում բեռնատարի՝ ջրանցքն ընկնելու հետևանքով 11 մարդ է մահացել, որից 7-ը երեխաներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ մահացածները բոլորը մեկ ընտանիքի անդամներ են:

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել, քանի որ վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:

Loading...