16:04   15-05-2021
Բոյլ. ՆԱՏՕ-Մոսկվա բնականոն հարաբերություններին վերադարձն այս պահին իրատեսական չէ
Թողնել մեկնաբանություն

Մոսկվայի հետ ցանկացած տեսակի նորմալ հարաբերություններին վերադարձն այժմ հնարավոր չէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Բրենդան Բոյլը, գրում է «Լենտա»-ն:

Նրա խոսքով՝ դաշինքի համար չափազանց կարեւոր է չտրվել դաշնակիցների եւ գործընկերների ազգային անվտանգության շահերին տրվելու գայթակղությանը՝ միայն մի՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու պայմանով:

Բոյլը շեշտել է, որ Դաշինքի անդամները պետք է «ռազմավարական զսպվածություն» ցուցաբերեն Ռուսաստանի նկատմամբ, քանի որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս կփոխի իր արտաքին քաղաքականությունը: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ կա մի քանի խնդիր, որոնց շուրջ շփումները չեն բացառվում, օրինակ՝ զենքի վերահսկողությունը, ահաբեկչության եւ համավարակի դեմ պայքարը կամ կլիմայի փոփոխությունը:

Գրում է՝ News.am-ը:

Loading...