Մենք հայրենիքը սահմանափակել ենք մեր
այգու ցանկապատով, շենքի մուտքով կամ հենց մեր տան դռնով, և սա է պատճառը, որ մեծ հաշվով
շատերը հաղորդակից չեն Արցախի կորստին, Սյունիքին, Գեղարքունիքին սպառնացող վտանգներին:
Ակնկալել, որ հանրությունը կինքնակազմակերպվի, այնքան էլ ճիշտ չէ. առաջնորդում, ուղղորդում
է պետք: Ինչպիսին պետության ներկայացուցիչների վարքն ու վերաբերմունքն է, այնպիսինն
էլ հանրությանն է, եթե ընդվզում չկա: Մենք
մշտապես սպասում ենք առաջնորդի, վճռական մենակի, և այդ սպասումը խանգարում է համակարգ
ստեղծել, պիտի՞ մի օր պետական համակարգն ի զորու լինի անփախան ու վճռական աշխատելու:
Եկեղեցին չի խուսափում պատասխանատվությունից. սեփական ժողովրդի հոգևոր, ֆիզիկական անվտանգությունը
Եկեղեցու համար առաջին տեղում է: