16:47   15-02-2017
Մտովի ճամփորդել, զգալ ժամանակը, կառուցել ապագան. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»
Թողնել մեկնաբանություն

Երբեմն Թումանյանն ասում էր. «Տանը նստած Բաղդադում ջուր եմ խմում»: Ոչ ժամանակակիցները, ոչ էլ հետագա ուսումնասիրողներն այդպես էլ մինչև վերջ չհասկացան, թե ինչ նկատի ուներ, բայց բոլորը խոստովանում են, որ Թումանյանն ապագան տեսնելու, զգալու, հասկանալու և դրա վրա ազդելու զարմանալի կարողություն ուներ և ունի: Թումանյանն, օրինակ, «մտավորական» բառի հստակ սահմանում ունի: Այսօր շատերն են իրենց այդ հարցը տալիս՝ արդյոք այսինչը կամ այնինչը մտավորական է? Այս հարցին պատասխանելու համար նա 5 կետ էր առանձնացրել, որոնք շատ հստակ այսօր էլ աշխատում են: «Քաղաքացի Հովհաննես Թումանյանի» այս թողարկումը հաղորդում է ոգու և մտքի, ոգեղենության և մտավորականության մասին:

Loading...