Էլեկտրոնային փոստերը զերծարարություններից պաշտպանող հայրենական «Easydmarc» ծրագրային ապահովումը կարճ ժամանակահատվածում բավականին մեծ հաջողություններ գրանցեց: 17.000-ից ավելի հաճախորդ ունեցող ծրագրից օգտվում են հայկական պետական մեծ կառույցներից ու բիզնեսներից սկսած մինչև աշխարհահռչակ «Ferrari» ավտոկոնցեռնը: «Easydmarc»-ն օգնում է ոչ միայն պիտանի նամակները սպամում չհասցեագրելու հարցում, այլև առաջարկում է լուծումներ, որ մաքսիմալ կառավարում են ռիսկերը, և այդ ամենն առանց հաճախորդի կողմից մասնագիտական գիտելիքների անհրաժեշտության:
«Easydmarc» -ի տնօրեն և համահիմնադիր Գերասիմ Հովհաննիսյանի խոսքով G2crowd հարթակի բոլոր կատեգորիաներում (բացի այբբենականից )«Easydmarc»-ը զբաղեցնում է առաջին տեղը: