Հիշու՞մ եք 1990-ականներին ԱրմենՏելի մենաշնորհը կապի ոլորտում, երբ մեզ համոզում էին, որ Հայաստանի փոքր շուկայում չի կարող աշխատել երկրորդ կամ երրորդ ընկերությունը: Իրականում, դա պարզապես արհեստական ստեղծված մենաշնորհ էր՝ այն էլ օտարերկրյա ընկերության համար, այն էլ ստրատեգիական ոլորտում: Մոտավորապես նույն վիճակը 1911 թվականին Օսմանյան կայսրությունում էր. հեռաձայնի ոլորտում մենաշնորհի ու Կառավարության կոռուպցիոն գործարքների դեմ պայքարում էր Գրիգոր Զոհրապը: Թեմայի մասին են զրուցել Նարինե Թուխիկյանը և Արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մխջյանը: