Մենք հիմա նախասարդարապատյան օրեր ենք ապրում. Սարդարապատում վճռվեց մեր լինելիությունը,
մոռացված ազգի բանաձևը գործեց, որևէ օտար մեկին չէինք սպասում. մենք էինք, մեր ինքնությունը,
մեր արժանապատվությունը: Երևի պետք է ճզմվելու աստիճանի հասնենք, որ արթնանանք, որ
վերածնվենք: Այսօր բոլոր կողմերից մեր պետությունը վտանգված է, իշխանությունը համարժեք
վարք չի դրսևորում: Իմ հայրենիքի յուրաքանչյուր մետրն իմ տունն է, յուրաքանչյուր մետրը
իմ հայրերի, եղբայրների, ընկերների արյունով է ողողված. նրանք, որ կփորձեն սակարկել
հայրենիքը, պատասխան կստանան: Ես չեմ կարող համակերպվել նրան, որ մենք մեր հայրենիքում
ապրելով կորցնենք ապրելու իմաստը: Հոգևոր Հայաստանը
հաղթելու է «նոր» Հայաստանին, իրական Հայաստանը՝ ֆեյսբուքյան Հայաստանին. սերը՝ ատելությանը,
ոգին՝ «դուխ»-ին, ճշմարտությունը՝ կեղծիքն. Հոգևոր Հայաստանում մենք նույնանալու ենք մեր բոլոր ժամանակների հերոսներին: