16:50   26-05-2021
Հարմարավետության գոտում գտնվողներին ավելի հեշտ է «կարդալ». մարմնի ազդանշանների գաղտնիքը. «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Խոսքով հեշտ է թաքցնել իրական վերաբերմունքը, մինչդեռ մարմնին խաբել գրեթե անհնար է: Այնուամենայնիվ չկան հստակ ժեստեր,  որոնք կարելի է բացատրել առանձին-առանձին: Ամբողջական ինֆորմացիա ստանալու համար պետք է համադրել բոլոր ժեստերն ամբողջությամբ: Հաճախ այս կամ այն ժեստը մի դեպքում մի բան կարող է նշանակել, իսկ մեկ այլ դեպքում՝ լրիվ այլ: Դա բացատրվում է նրանով, որ սթրեսային կամ անսովոր պայմաններում՝ ինչպիսին են անծանոթ միջավայրը, ժեստերը բազային չեն. մարդը սկսում է բազային վարք ցուցաբերել, երբ գտնվում է հարմարավետության գոտում: 

«Լրատվական ռադիոն» սկսում է նոր հաղորդաշար՝ «Գործարար հոգեբանություն»: Հաղորդման հեղինակ հոգեբան-թրեյներ Աշխեն Մկոյանը պատմում է բիզնեսում ոչ վերբալ շփման ազդեցության մասին, և ներկայացնում հոգեբանական գիտելիքների միջոցով բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու գաղտնիքները:

Loading...