16:46   08-03-2017
Ընտրակաշառք վերցնողը մեղսակի՞ց է, թե՞ հանցագործության զոհ. «Քաղաքացի Հովհաննես Թումանյան»

Ընտրազանգվածի զգալի մասը, ինչպես հայտնի է, ընտրակաշառք է վերցնում բոլոր ընտրությունների ժամանակ, ընդորում՝ միանգամից մի քանի տեղից: Այնպես չէ, որ բոլոր այդ մարդիկ ծայրահեղ աղքատ են ու ընտրակաշառքը գոնե մի քանի օրով կյանքի ու մահի հարց է իրենց համար: Հակառակը՝ լյումպեն-էլեկտորատի առնվազն մի մասը հարաբերականորեն բարեկեցիկ կյանքով է ապրում ու ընտրակաշառքն ընկալում է իբրև հաճելի «խալյավա»: Պետք է խոստովանել, սակայն, որ այդ մարդիկ այդպիսին չեն ծնվել, ու իրենց այդ որակը ձեռքբերովի հիվանդության պես մի բան է: Ինչի՞ են նրանք արժանի՝ զզվանքի՞, թե՞ կարեկցանքի, և վերջապես ի՞նչ անի հանրության հակառակ հատվածը, որն այդ լյումպեն-էլեկտորատի առկայության պայմաններում առհասարակ չի հավատում, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել:

Loading...