17:49   27-05-2021
Եթե անգամ 30.000 հայ զոհվի, պետք է պատերազմել. եթե չկռվենք, կվերանանք որպես ազգ, քոչվոր կդառնանք
Թողնել մեկնաբանություն

Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա
համարող մարդն ինչպես կարող է երկրի պաշտպանություն կազմակերպել: Պետք է ասպարեզ տալ
մարդկանց, որ պատրաստ կլինեն կենաց- մահու կռիվ տալ: Պետք չէ, որ ամբողջ ազգը զինվոր դառնա, բոլորը չէ,
որ կարող են քաջաբար կռվել, բայց 20 տոկոս խենթերի, քաջերի հետ հնարավոր է պետությունը
փրկել: Եթե անգամ 30.000 հայ զոհվի, պետք
է պատերազմել. ազգն այդքան զոհով չի վերանա, բայց չկռվելով ավելի շուտ կջնվենք մոլորակից:
Հայ տղամարդը շատ հանգիստ կարող է շարք կանգնել, եթե կամք թելադրող լինի. պատվից վեր
ոչինչ չկա:  Նրանք, որ ասում են կռվի ներուժ
չուենք, մարտադաշտում չեն եղել, հաղթանակ չեն տեսել, նրանց գլխի մոտով փամփուշտ չի
սլացել: Սրանք ավելի վտանգավոր են, քան թշնամին: Ամենն արվում է, որ հայը թևաթափ լինի,
թուրքին ասի համեցիր, իմ տանն ապրիր, մենակ թե չսպանես: Ամեն ինչ անում են, որ հայրենիքի
համար առողջություն տված տղերքը հիասթափվեն,  որ հայ տղամարդը կորցնի ինքնագնահատականը,  մինչդեռ խենթեր կան
, պարզապես կռիվը երկու ճակատով պիտի տան. իշխանության
և թշնամու դեմ:
 

Loading...