«Ամենամեծ քաղաքականությունը սեփական ժողովրդի համար օգտակար լինելն է»,- ասում էր Զոհրապը ու զարմանում, թե ինչպես է հնարավոր չմտածել սեփական քաղաքացիների առողջության մասին. չունենալ առողջապահության նախարարություն, չմտածել խոլերայի տարածման ու մարդկանց տարրական առողջապահական խնդիրների մասին: Առողջապահական խնդիրները Օսմանյան կայսրությունում ու Հայաստանում, բժիշկների հասարակական դերի մասին են զրուցել Նարինե Թուխիկյանն ու ձեռքի և պլաստիկ վիրաբույժ Դավիթ Աբրահամյանը: