Ես գիտակցում էի, որ, ի վերջո, հայտնվելու եմ բանտում, բայց գաղափարը, որի համար պայքարում էի, արժեր այդ «գինը». Ղարաբաղը, Նախիջևանն ու Ջավախքը պետք է հետ վերադարձվեին Հայաստանին: Մենք պետք է ստիպեինք Ռուսաստանին չոտնահարել մեր ազգային շահերը: Ես երիտասարդ էի ու հավատում էի պայքարի այդ ձևին: «Քաղբանտարկյալի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկմանն իր պատմությունն է ներկայացնում Անդրանիկ Մխիթարյանը: