20:17   31-05-2021
Վերարտադրողական առողջություն. «մարդասիրական» օրենքի քողով հերթական հարվածն է հասցվում ընտանիքին
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունն առաջարկում է «Մարդու
վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ
և լրացումներ կատարել։ Փոփոխությունները մեկնաբանվում են որպես հնարավորություն այն
ամուսիններին, որ չունեն առողջ սեռաբջիջներ, սակայն կնոջ օրգանիզմը ունակ է երեխա ունենալ․
Օրենքի նախագծով առողջ ընտանիքներին առաջարկվում է սաղմեր նվիրաբերել այլ ընտանիքների,
որոնք դրա անհրաժեշտությունն ունեն:  Այս օրենքը
կեղծիք է. խնդիրների ոչ խորքային գնահատում: Չի խոսվում արհեստական ընդհատումների մասին,
արտագաղթի հետևանքով դեմոգրաֆիկ պատկերի փոփոխության մասին: Բարոյաէթիկական ընկալումներն
անտեսված են. Հոգևոր տեսանկյունից յուրաքանչյուր տուն սրբություն է, որտեղ կապը երկու
անձանց միջև սիրո կապ է, պտղաբերությունն էլ  այդ երկու անձի սիրո արդյունք. արհեստական միջամտությամբ
երկու անձի պտղաբերության ապահովումն ընդունելի է եկեղեցու համար: Բայց ինչպես որ կյանքում
ընդունելի չէ ամուսինների հարաբերություններում երրորդ անձի ներկայությունը, այնպես
էլ ընդունելի չէ արհեստական միջամտություն՝ դոնորական՝ երրորդ անձի մասնակցություն
ամուսիների պտղաբերության հարցում: Իսկ ինչու չորդեգրել երեխա, այդպիսով և դուք նոր
կյանք կունենաք, և հոգ կտանեք մեկ այլ կյանքի մասին:

Loading...